Panasonic-ը ներկայացրել է ELUGA X սմարթֆոնը

Panasonic ընկերությունը ներկայացրել է նոր 5 դյույմ FullHD էկրանով սմարթֆոն ELUGA X-ը: Այն ունի հատուկ կաղապար, որը պաշտպանում է սմարթֆոնը փոշուց և խոնավությունից:

Սմարթֆոնի էկրանն ունի 1920 x 1080 պիքսել թույլատվություն, քառանմիջուկ APQ8064 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2320մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, 2Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողություն, LTE, NFC և Wi-Fi, 13.2Մպ հիմնական և 1.3 Մպ դիմային ֆոտոխցիկներ: Սմարթֆոնն աշխատում  է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Նորույթը վաճառքի դուրս կգա հունվարի 30-ին: