ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 2 տարի անսահմանափակ ինտերնետ` Hayphone սմարթֆոն գնելու դեպքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է Hayphone սմարթֆոնը՝ հիմնված Android օպերացիոն համակարգի վրա: Օգտագործման մեջ դյուրին, ոճային և միևնույն ժամանակ՝ մատչելի այս սմարթֆոնը հատկապես հարմար է նրանց, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետային շփման:

Սմարթֆոնն արժե 99000 դրամ և կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Գնելով Hayphone՝ բաժանորդը ստանում է անհավանական բոնուս՝ անսահմանափակ ինտերնետ, որը կարելի է օգտագործել 2 տարի շարունակ: Տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունը կազմում է 512 Կբիթ/վրկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: