Alcatel One Touch Idol Ultra-ն՝ արդեն վաճառքում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Alcatel One Touch նորաոճ հեռախոսները, այդ թվում՝ ներկայումս հասանելի ամենաբարակ՝ Alcatel One Touch Idol Ultra մոդելը:

Ընդամենը 6,45 մմ հաստությամբ  Alcatel One Touch Idol Ultra-ն նրանց համար է, ովքեր գնահատում են ժամանակակից դիզայնը և տեխնոլոգիաները: Սմարթֆոնը գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա՝ ընձեռելով հաղորդակցման այսօրվա պահանջներին համապատասխան լայն հնարավորություններ, ինչպիսիք են HD տեսանկարահանումը, 8 ՄՊ տեսախցիկը, գերզգայուն էկրանը և շատ ավելին: Ի դեպ` Alcatel One Touch Idol Ultra սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից:

Առաջարկվող Alcatel One Touch հեռախոսների մոդելներ և գներ.

ՄոդելԳին  (դրամ)
Alcatel One Touch Idol Ultra177000
Alcatel One Touch X’Pop89900
Alcatel One Touch M’Pop69900
Alcatel One Touch S’Pop59900

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: