Նոր «խելացի տան» լուծում Revolv-ից Apple-ի օգտագործողների համար

Այն, որ հնարավոր է տան սարքերը կառավարել հեռախոսի միջոցով նորություն չէ: Շուկայում կան նմանատիպ բազմատեսակ սարքեր, սակայն կա մի սարք, որն առանձնանում է. այն ոչ միայն հսկում է ձեր ամբողջ տունը, այլ աշխատում է առկա ավտոմատացված համակարգերի հետ:

Հուլիսին Revolv ընկերությունը մեկնարկեց իր «Խելացի Տան Լուծում»-ի նախնական վաճառքը, որը Ձեր տան ժամանցային սարքերը, անլար լուսավորությունը, ջեռուցումը և այլ համակարգերը կառավարելի է դարձնում  iPhone-ի կամ iPad-ի միջոցով:

Միանգամից 299 դոլլար վճարելու դեպքում դուք կստանաք Wi-Fi հանգույց և մուտք Revolv-ի ամպային համակարգ: Revolv-ը միանալով Wi-Fi-ին՝ ավտոմատ կերպով կհայտնաբերի Ձեր տան բոլոր անլար սարքերը: Revolv-ի միջոցով դուք կարող եք անգամ նախքան տուն մտնելը երաժշտություն միացնել կամ կարգավորել ջեռուցումը:

Revolv-ը առայժմ հասանելի է միայն Apple սարքերի համար, սակայն նախագծման փուլում է նաև Android տարբերակը:

Աղբյուրը՝ mashable.com