Կորեական LG ընկերությունը թողարկել է Vu 3 ոչ ստանդարտ չափսերով սմարթֆոնը՝ 4:3-ի համադրությամբ:
Vu 3-ն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով, հագեցած է 5,2 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1,280 x 960 պիքսել թույլատվությամբ, Snapdragon 800 պրոցեսորով, 2.1Մպ դիմային և 13Մպ հիմնական ֆոտոխցիկներով: Սմարթֆոնի հետ միասին տրվում է ստիլուս Rubberdium-ը:
Vu 3-ը համատեղելի է 4G LTE նոր սերնդի ցանցերի հետ: Սարքը հնարավոր կլինի ձեռք բերել Կորեայից սեպտեմբերի 27-ից, իսկ թե երբ այն կհայտնի աշխարհի մնացյալ շուկաներում, առայժմ, հայտնի չէ:
Աղբյուրը՝ Engadget.com