Nissan-ի մեքենաներում ներդրվել է Apple-ի iTunes Radio ծառայությունը

Nissan-ը կդառնա մեքենա արտադրող առաջին ընկերությունը, որը կհամագործակցի  Apple iTunes Radio-ի հետ: Սպասվում է, որ նոր հնարավորությամբ համալրված մեքենաները շուկա դուրս կգան ս.թ. նոյեմբերին:

Nissan-ի մարքեթինգի ղեկավար Ջոն Բրենչերոյի խոսքով՝ Nissan-ը ցանկանում է օգտագործել iTunes-ի ընձեռած մեծ հնարավորությունները, որոնք մեծ հետաքրքրություն կառաջացնեն պոտենցիալ սպառողների շրջանում:

Առաջին մեքենաները, որոնք հնարավորություն կտան Apple TV-ի, iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի միջոցով նյութեր դիտել և ունկնդրել, կլինեն նոր սերնդի Rouge-ը, Versa Note-ը և Leaf-ը:

Աղբյուրը՝ Mashable.com