Vertu-ն ներկայացրել է նոր Constellation սմարթֆոնը

Vertu ընկերությունը ներկայացրել է նոր Constellation անունը կրող սմարթֆոնը: Ընկերության խոսքով, այս սմարթֆոնը նախագծելիս, ուշադրություն է դարձվել ոչ միայն արտաքին տեսքի՝ դիզայնի վրա, այլև տեխնոլոգիաների հագեցվածությանը:

Constellation-ն ունի տիտանե կաղապա և կաշվե կազմ: Սմարթֆոնը հագեցած է 4.3 դյույմ անկյունագիծ էկրանով՝  HD թույլատվությամբ, 1.7ԳՀց երկմիջուկ Qualcomm պրոցեսորով, 13Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներով և NFC տեխնոլոգիայով: Սարքն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով:

Բացի այս ամենից, Constellation-ը հագեցած է Vertu Life և Vertu Certainly ծառայություններով: Առաջինը ծառայություն է, որը օգտագործողին տեղեկացնում է իր գտնվելու վայրում սպասվող իրադարձությունների մասին, ուղարկում նորաձևության փակ ցուցադրությունների անվճար հրավերներ, գինու դեգուստացիայի և այլ աշխարհիկ միջոցառումների: Իսկ Vertu Certainly ծառայությունը ապահովում է տվյալների պահպանությունը սմարթֆոնում, կորչելու դեպքում վերականգնում դրանք:

Constellation-ը հասանելի կլինի 5 գույնով՝ կապուչինո, սև, օրանժ, մոկկո և մորեգույն:

Աղբյուրը՝ engadget.com