Nokia ընկերության ղեկավար Սթիվեն Էլոփն այսօր Աբու Դաբիում կայացած Nokia World միջոցառման ժամանակ ներկայացրեց Asha 500, 502 և 503 բյուջետային սմարթֆոնները։
Asha 502 և 503մոդելներն ունեն պլաստիկից գունավոր՝ կարմիր և կապույթ կաղապարներ, հագեցած են 5 Մպ ֆոտոխցիկներով։ Asha բրենդի հեռախոսների համար կա մոտ 26 միլիոն հավելված։ Սմարթֆոններն ապահովում են խմբային չաթի հնարավորություն, լուսանկարների փոխանակում սոցցանցերում և ձայնային չաթ։
Nokia Asha 500-ն ունի 2,8 դյույմ անկյունագիծ փոքր էկրան, 2Մպ ֆոտոխցիկ։ Այն կարող է միաժամանակ աշխատել երկու SIM քարտով։
Asha 502-ը նույնպես ունի երկու SIM քարտի հնարավորություն․ արժեքն է 89 դոլար։ Իսկ Asha 503-ն աշխատում է միայն մեկ SIM քարտով․ արժեքն է 99 դոլար։