Nokia ընկերությունը Աբու Դաբիում կայացած Nokia World միջոցառման ժամանակ ներկայացրել է նաև Lumia 1320 սմարթֆոնը։
Նորույթը հագեցած է 6դյույմ անկյունագիծ էկրանով՝ 768 x 1020 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 5Մպ հիմնական տեսախցիկով, microSD քարտի բնիկով և 3400մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով։
Nokia Lumia 1320-ը վաճառքում կհայտնվի 2014թ․ սկբզում Չինաստանում և Վիետնամում, ապա այլ երկրներում։ Սմարթֆոնի նախնական արժեքն է 399 դոլար։