Amazon-ը 100.000-ից ավել աշխատակից ունի

Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում Amazon ամերիկյան ընկերության աշխատակիցների թիվը հատեց հարյուր հազարի նշաձողը: Ընկերությունում այժմ աշխատում է 109.800 մարդ:

Amazon

Ինտերնետային ընկերությունն այս ռեկորդից հետո աշխատակիցների քանակով զբաղեցնում է յոթերորդ տեղը ՏՏ ընկերությունների մեջ: Առաջինը չինական Foxconn է՝ 940.000 աշխատակիցներով: Նրան հաջորդում են IBM-ը (433.000), Samsung-ը (371.000), Hewlett-Pickard-ը (331.000), Panasonic-ը (328.000) և Fujitsu-ն (173.000):

Amazon-ը նաև դարձել  Սիեթլի ամենախոշոր գործատուն՝ շրջանցելով Microsoft-ին, որն ունի 90.000 աշխատակից: