Nokia Lumia 929-ը կարող է հայտնվել ամերիկյան շուկայում Գոհաբանության տոնին ընդառաջ: Այս մասին լուրեր է տարածել WPCentral ֆորումի անդամ Falorin-ը՝ տեղադրելով Lumia 929-ի լուսանկարը:
Լուսանկարից պարզ է դառնում, որ սմարթֆոնն ունի 1080p թույլատրությամբ էկրան, 20 մպ տեսախցիկ և Snapdragon 800 պրոցեսոր:
Սարքը չունի microSD-ի հնարավորություն, սակայն ունի 32 կամ 64 ԳԲ ներքին հիշողություն: Հետաքրքիր է նաև այն, որ սմարթֆոնը աշխատելու է nano-SIM-երով, որ թե սովորական Sim-քարտերով:
Աղբյուրը՝ Engadget