Google-ը կներկայացնի Nexus 5 սմարթֆոնը նոյեմբերի 1-ին

Ըստ ցանցում առկա ասեկոսեների՝ Google-ի և LG-ի երկար սպասված համատեղ արտադրանքը կներկայացվի նոյեմբերի 1-ին: Միջոցառման ժամանակ նաև կներկայացվի Android 4.4 KitKat ՕՀ-ն: Սարքավորումների բացահայտումներով հայտնի Twitter-ի @evleaks օգտատերը հրապարակել է սպիտակ Nexus 5-ի նկարը և որոշ տեխնիկական մանրամասներ:

Nexus 5 1Android 4.4 օպերացիոն համակարգով աշխատող Nexus 5-ը կունենա 4.95 դյույմանոց էկրան, քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր` 2.3 ԳՀց հզորությամբ, 2 Գբ օպերատիվ հիշողություն, LTE ռադիո և բարելավված 2300 ՄԱ/Ժ մարտկոց:

Ինտերնետ հսկան դեռևս չի հայտարարել պաշտոնական շնորհանդեսի մասին: Լուրեր էին տարածվել նաև, որ ընկերությունը կներկայացնի սմարթֆոնը հոկտեմբերի 24-ին Նյու Յորքում, բայց այդ միջոցառման ժամանակ Google-ը միայն պատմեց Google Play-ի նոր թարմացման մասին:

Աղբյուր` Techcrunch