LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց LG Flex ճկվող էկրանով սմարթֆոնը: Ճկվող էկրանը գտնվում է սմարթֆոնի ամուր պատյանի մեջ: Ի տարբերություն Samsung Galaxy Round-ի սմարթֆոնի՝ էկրանը ճկված է ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական առանցքի շուրջ:
LG Flex-ը 720p ֆորմատի 6 դյույմանոց էկրանով սմարթֆոն է, որը «ինքնաբուժման» հատկություն ունի` նրա վրա առաջացած քերծվածքները անհետանում են մի քանի րոպեների ընթացքում: Ընկերությունը պլանավորում է սկսել վաճառքները Կորեայում նոյեմբերից: Այլ երկրներում թողարկման և արժեքի մասին հարավ-կորեական ընկերությունը դեռևս ոչինչ չի հայտարարել:
LG Flex-ի տեխնիկական տվյալներն են.
Android 4.2.2 Jelly Bean ՕՀ
Չորս միջուկանոց, 2.26 Գհց հզորությամբ Snapdgaron 800 պրոցեսոր
2 Գբ օպերատիվ հիշողություն
13 Մպ տեսախցիկ
3500 ՄԱ/Ժ 13 Մպ
Աղբյուր` CNews