Google-ի մաս կազմող ընկերությունը հանել է իր հայտնի Moto X տեսախցիկը սմարթֆոնների արտադրությունից և տեղափոխում է այն Google Play որպես առանձնացված հավելված:
Motorola-ն տեսախցիկի հետ կապված խնդիրները որոշել է լուծել հավելվածի միջոցով: Հավելվածի ամեն հաջորդ թարմացման միջոցով մշակողները կուղղեն տեսախցիկի աշխատանքի մեջ առկա սխալները:
Motorola Camera-ն հրապարակվել է Google Play-ում v3.1.5 տարբերակով և բացի Moto X-ի բագերի ուղղումներից՝ ներառում է մի շարք գործիքներ տեսախցիկների համար:
Ընկերությունը կենտրոնացել է հավելվածների ստեղծման և բարելավման վրա, որոնք նոր հնարավորություններ են տալիս սարքավորումներին: Motorola-ի Touchless Control և Droid Zap-ը նույնպես թարմացվել են այս շաբաթ:
Աղբյուր` CNet.com