Նոր մանրամասներ Lumia 929-ի մասին

lumia-929-verizonNokia-ի երկար սպասված Lumia 929 սմարթֆոնի մասին քիչ տեղեկություններ էին հայտնի, սակայն Windows Phone Central ռեսուրսի վերջին նորությունների շնորհիվ ավելի պարզ դարձավ, թե ինչ կարելի է սպասել ֆիննական ընկերության վերջին արտադրանքից: Ըստ վերընշված վեբ-կայքի, նոր պլանշետ-սմարթֆոնը կունենա 5 դյույմանոց 1080p AMOLED էկրան, 20 մեգապիքսել PureView տեսախցիկ, 32 Գբ հիշողություն, 2 ԳՀց հաճախականությամբ չորս միջուկանոց Snapdragon 800 պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն,  մետաղական պատյան:

Առայժմ հայտնի չէ Lumia 929-ի հետ կապված երկու կարևորագույն տեղեկատվություն՝ արժեքը և թողարկման ժամկետը: Հավանաբար այն կթողարկվի 2014թ. տարեսկզբում:

Աղբյուրը՝ engadget.com