Ե՞րբ ձեր Android սմարթֆոնը KitKat կստանա

android 4.4 kitkatAndroid ՕՀ-ի 4.4 KitKat-ի թողարկումից հետո բոլոր Android սմարթֆոնների օգտագործողները անհամբեր սպասում են ՕՀ-ի վերջին թարմացմանը: Օպերացիոն համակարգի վերջին տարբերակն առայժմ հասանելի է միայն Nexus 5 սմարթֆոնի համար: Որոշ սմարթֆոնների արտադրողներ՝ ներառյալ Samsung-ը և HTC-ն, խոստացել են իրենց օգտագործողներին, որ շուտով իրենց սարքավորումներում կտեսնեն KitKat-ը:

Google-ը հայտարարել է, որ Nexus շարքի բոլոր սարքավորումները կստանան նոր թարմացումները մոտակա շաբաթների ընթացքում: Samsung Galaxy 4-ն ըստ արտադրողի՝ ևս կստանա ՕՀ-ի վերջին թարմացումը նույն ժամանակահատվածում:

HTC-ն նույնպես հետևել է մրցակիցների օրինակին և խոստացել իր օգտագործողներին, որ կտեսնեն Android 4.4-ը իրենց սմարթֆոնների մեջ այս տարվա ընթացքում: Google-ի մաս կազմող Motorola-ն իր վեբ-կայքում նունպես հրապարակել է սպասվող թարմացման մասին նորություն, սակայն որևէ ժամկետ չի նշել: Sony-ն մինչև Android-ի շոկոլադե թարմացումը դեռևս ամբողջությամբ չի վերջացրել 4.3 Jelly Bean թարմացումը, որը հասանելի կլինի դեկտմբեր ամսվա ընթացքում, իսկ 4.4 KitKat-ը Xperia սմարթֆոնների օգտագործողները կտեսնեն մյուս տարվա առաջին ամիսների ընթացքում:

Աղբյուր՝ cnet.com