iPhone-ը կկարողանա որոշել օգտագործողի գտնվելու վայրը

Apple LogoApple ամերիկյան ընկերությունը արտոնագրել է հերթական ինովացիոն մշակումը: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է հետևյալ արտոնագրային հայտը՝ «Մարդկանց կամ անլար սարքերի գտնվելու վայրի որոշման համակարգ և մեթոդ, որը թույլ կտա հեռակա կառավարել այլ սարքերի աշխատանքը»:

Ենթադրվում է, որ նոր մշակումը թույլ կտա օգտագործել գեոլոկացիոն տվյալները և այդպիսով որոշել, թե որտեղ է գտնվում օգտագործողը: Համակարգը կարող է տվյալներ ստանալ ոչ միայն iPhone-ի GPS-ընդունիչից, այլև համակարգչով մուտք գործելիս: Ընդ որում՝ օգտագործողը հնարավորություն կստանա նշելու, թե տվյալ սարքը գտնվում է իր տանը, թե , օրինակ, աշխատանքի վայրում:

Բացի այդ՝ հնարավորություն կլինի ավտոմատ կերպով կարգավորել մի շարք այլ սարքերի աշխատանքը, օրինակ՝ միացնել կամ անջատել լույսը, օդորակիչը, հեռուստացույցը և այլն:

Աղբյուրը՝ Yablochno.com