Kazam սմարթֆոնի էկրանը կոտրելու դեպքում արտադրողը կփոխարինի այն նորով

kazam smartphoneKazam բրիտանական ընկերությունը, որը հիմնադրվել է HTC-ի նախկին ղեկավարների կողմից, առաջարկում է սպառողներին հետաքրքիր պայմաններ: Այսուհետ Kazam սմարթֆոնների էկրանը վնասվելու դեպքում ընկերությունն անվճար կփոխարինի դրանք նորով:

Նշենք, որ ընկերության սմարթֆոններն աշխատում են բացառապես ոչ մոդիֆիկացված Android օպերացիոն համակարգով:

Kazam-ը վերջերս ներկայացրել է 5 բյուջետային հեռախոսներ, որոնք այնքան էլ մեծ հստակության էկրան չունեն (854×480 պիքսել թույլատրություն՝ 4,5 դյույմ անկյունագծի դեպքում): Սակայն ընկերությունը նպատակ էլ չունի մրցել շուկայում բարձր հստակություն ունեցող սմարթֆոնների հետ:

Փոխարենը Kazam սմարթֆոններում տեղադրված է Kazam Rescue ծրագիրը, որն անմիջապես կապ կհաստատի տեխնիկական բաժնի հետ՝ խնդիր առաջանալու դեպքում, օրինակ՝ եթե կոտրվի սմարթֆոնի էկրանը: Ընկերությունը անվճար կփոխարինի սմարթֆոնը նորով, եթե դեպքը պատահի օգտագործման առաջին տարվա ընթացքում:

Թե երբ Kazam սմարթֆոնները կհայտնվեն շուկայում և ինչքան կարժենան, դեռ հայտնի չէ:

Աղբյուրը՝ computerra.ru