Nissan-ը կներկայացնի խելացի ակնոցի կոնցեպտ (վիդեո)

Դեռևս սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայացած ավտոսալոնի ժամանակ ավտոարտադրող Nissan ընկերությունը ներկայացրեց Nismo Watch կրելի խելացի ժամացույցի կոնցեպտը: Ընկերությունը փորձում է ընդլայնել իր գործունեությունը՝ դուրս գալով այլ շուկաներ:

Nissan-ը թողարկել է կարճ գովազդային հոլովակ, ուր ներկայացնում է մեկ այլ կրելի խելացի սարքի կոնցեպտ՝ նման Google-ի խելացի ակնոց Glass-ին, որն անվանել է 3Е:

Ճապոնական ընկերությունը բնութագրում է սարքը հետևյալ կերպ. «Այն կարող է իրական ժամանակում միանալ համացանցին՝ ցուցադրելով վարորդին անհրաժեշտ տեղեկատվություն»: Ըստ երևույթին, խոսքը գնում է ճանապարհային իրավիճակին, քարտեզներին և նավիգացիային վերաբերող տեղեկությունների մասին:

Նոր սարքի պաշտոնական ներկայացումը սպասվում է նոյեմբերի 23-ին Տոկիոյում մեկնարկող Tokio Motor Show-ի ժամանակ: