Google-ն իր խելացի ակնոցները կդարձնի երաժշտական (վիդեո)

glass-earbud

Ինտերնետ հսկայի խելացի ակնոցն օգտագործողներին հնարավորություն կտա նաև երաժշտություն լսել: Google Glass-ի հաջորդ տարբերակում հասանելի կլինի աուդիո թարմացում: Մի քանի շաբաթվա ընթացքում Google-ը պլանավորում է ներկայացնել նոր ձայնային հրամաններ, որոնց միջոցով խելացի ակնոցը կնվագի երգեր Google Play Music-ից:

Google Glass-ի 10 հազար փորձարկողների համար այս թարմացումը խոշոր փոփոխություն չի թվա:: Այն նշանակալից դարձնելու համար Google-ը նոր տարբերակում կավելացնի և կներկայացնի ստերեո ականջակալների հետ միացման հնարավորություն: Ականջակալները առանձին կարժենան 85 դոլար: Դրանք հասանելի կլինեն հինգ գույնով:

Google-ը նորարարական գործիքի ձայների հետ աշխատանքը ցուցադրելու համար տեսանյութ է պատրաստել Young Guru DJ-ի հետ: Տեսանյութում հերոսը ակնոցի միջոցով կարողանում է իսպաներեն խոսել, ճանաչել անծանոթ երգը, երգ լսել և էլեկտրոնային նամակ ուղարկել:

Աղբյուր` informationweek.com