Արտադրվել է խելացի ռոբոտ-փոշեկուկ

Sharp_Cocorobo

Sharp ընկերությունը ներկայացրեց նոր հնարավորություններով Cocorobo ռոբոտ-փոշեկուլը: Այն առանձնանում է կոմպակտ չափսերով և որոշ ամպային ֆունկցիաներով: Նոր ռոբոտը ստացել է RX-V200 ինդեքս, այսինքն ընկերությունը համարում է Cocorobo-ին նախկինում ներկայացված RX-V100 մոդելի հետնորդը: Ի տարբերություն իր նախորդի՝ նոր մոդելը ավելի փոքր է` մոտ 30 սանտիմետր, ինչը նրան թույլ է տալիս անցնել սովորական բազկաթոռների ոտքերի միջով:

Cocorobo-ն կարողանում է կառավարել այլ ընկերությունների արտադրած տնային տեխնիկան՝ Cocoroboard բջջային հավելվածի միջոցով: Հավելվածում կարելի է կարգավորել ընտանիքի անդամների համար հասանելիությունը և ֆունկցիաները:

Հավելվածի միջոցով ընտանիքի անդամները կարող են նաև շփվել միմյանց հետ, ինչպես նաև՝ ստանալ թվիթներ հենց ռոբոտից` տան մաքրության գործընթացի կամ մարտկոցի լիցքավորման մասին: Cocorobo-ն ունի նաև խոսքի ճանաչման ֆունկցիա RayTron Inc ընկերության կողմից: Դուք կարող եք հարցնել ձեր փոշեկուլին եղանակի մասին և նա ինտերնետի հետ միացման շնորհիվ կպատմի ձեզ ինչ եղանակ է սպասվում այսօր և ինչ է խորհուրդ տրվում հագնել: Ռոբոտը վաճառքի դուրս կգա ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ն 1296 դոլար արժողությամբ:

Աղբյուր` cnet.com