Valve-ը կթողարկի վիրտուալ իրականության ակնոցներ

Valve glasses

Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը, որի միջոցով հնարավոր է տեսնել ոչ միայն ստերեոնկարներ, այլև դիտել վիրտուալ աշխարհը, արդեն մրցակից ունի՝ Valve ընկերությունը ստեղծել է նման սարք, որը հանրությանը կներկայացվի մոտ ապագայում, իսկ մոտ երկու տարուց կհայտնվի նաև շուկայում:

Բյուջետային սարքի նախատիպն արդեն իսկ պատրաստ է: Հայտնի է, որ վիրտուալ իրականության ակնոցը կիրառվելու է խաղերի ընթացքում, սակայն մանրամասների համար պետք է սպասել սարքի շնորհանդեսին:

Հայտնի է, որ խորհրդավոր սարքը կներկայացվի ընկերության տեխնիկական գծով ղեկավար Մայք Աբրաշի կողմից, որից հետո ելույթ կունենա նաև Valve-ի ներկայացուցիչ Ջո Լյուդվիգը:

Աղբյուրը՝ eurogamer.net