Intel-ը 2014-ին կթարմացնի Atom պրոցեսորների ընտանիքը

Intel-ը պաշտոնապես հաստատել է, որ ամբողջությամբ կթարմացնի իր Atom պրոցեսորների ընտանիքը պլանշետային համակարգիչների համար մյուս տարվա ընթացքում: Դյուրակիր սարքավորումները աստիճանաբար փոխարինում են դասական համակարգիչներին և մոտակա տարիների ընթացքում ամբողջությամբ կգրավեն շուկան:

Պրոցեսորներ արտադրող ընկերությունը ցանկանում է քայլել շուկայի պահանջների հետ զուգահեռ և ավելի ամրապնդել առաջատարի դիրքերը պրոցեսորների շուկայում: Intel-ը հայտարարել է, որ մինչև 2016 թ. կբարձրացնի պրոցեսորների արտադրողականությունը 15 անգամ և հաշվարկային հնարավորությունները 5 անգամ:

Սարքավորումները՝ հիմնված  64 բիտային Atom ընտանիքի պրոցեսորների վրա, կհայտնվեն 2015 թվականին:

Աղբյուրը՝ 3dnews.ru