Ուսանողները նախագծել են «խելացի» մատանի

Asia University-ի ուսանողները Բուդդիստական լեգենդից ոգեշնչված նախագծել են մարմնի լեզուն հասկացող մատանի: Այն ամբողջությամբ բաղկացած է երկու ձեռնոցից և վեց մատանիներից` համապատասխանաբար երեքական ամեն ձեռքի համար: Մատանեիները օգտագործում են շարժումը ճանաչող սենսորներ, որոնց միջոցով հնարավոր է լինում թարգմանել խոսակցությունը նշանների լեզվից սովորական խոսքի:

Սարքավորումը կարող է նաև ձայնագրել շարժումները: Այն ունի ներկառուցված միկրոֆոն և LED էկրան, որոնց միջոցով կարողանում է նշանները դարձնել տեքստ և հակառակը: Sign Language Ring-ը դեռևս գոյություն չունի, ուսանողները փնտրում են ներդրողների կամ արտոնագիրը գնել ցանկացող ընկերության՝ նախագիծը իրականության վերածելու համար: Այն հատկապես օգտակար կլինի խոսքի արտահայտման և ըմբռնելու հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Աղբյուր` cnet.com