Samsung-ը ներկայացրել է Galaxy Grand 2 սմարթֆոնը

Samsung-Galaxy-Grand-2-announced

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Grand 2 ֆաբլետը, որն ունի 5.25 դյույմանոց էկրան: Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր կրկին մեծ էկրաններ ունեցող Galaxy S4-ն ու Galaxy Note 3-ը, որոնց հետ համեմատած՝ Grand 2-ն ունի ավելի ցածր հստակության էկրան՝ 1280×720:

Սմարթֆոնն ունի երկու Sim-քարտերի հետ աշխատելու հնարավորություն, 1,2 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 2600 մԱ/Ժ մարտկոց,  8մպ հիմնական և 1,9 մպ դիմային տեսախցիկ:

Galaxy Grand 2-ի ներքին հիշողությունը 8 Գբ է, սակայն հիշեղության քարտի միջոցով կարելի է այն ավելացնել մինչև 64 Գբ: Օպերատիվ հիշողությունը 1,5 Գբ է՝ երկու անգամ ավելի քիչ, քան  Galaxy Note 3-ի դեպքում:

Ընկերությունը ծրագրում է թողարկել սպիտակ, սև և վարդագույն Grand 2, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ սմարթֆոնը կհայտնվի վաճառքում:

Աղբյուրը՝ cnet.com