Թողարկվել է հեղափոխական «խելացի» լվացքի մեքենա (վիդեո)

Կենցաղային տեխնիկա արտադրող բրիտանական JTM Service ընկերությունը թողարկել է լվացքի մեքենա, որը միանում է շան հաչոցից: Սարքը նախատեսված է հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելու համար, ովքեր այսուհետ կկարողանան օգնական շան միջոցով կառավարել մեքենան:

Հաշմանդամություն ունեցող անձանց օգնող հատուկ վարժեցված շները կարողանում են ոչ միայն ուղեկցել իրենց տերերին, այլ գրեթե ամեն ինչ անել նրանց փոխարեն՝ հավաքել անկողինը, լվանալու շորերը լցնել լվացքի մեքենայի մեջ և այլն:

JTM Service-ի մեքենան ունի հատուկ սեղմակ, որը բացում է պատուհանը: Լվացքի փոշին լցվում է ավտոմատ կերպով, այնպես որ շանը մնում է միայն հաչել, որպեսզի մեքենան գործի անցնի:

Աղբյուրը՝ designtaxi.com