Կթողարկվի Xbox One-ի и PlayStation 4-ի մրցակիցը

steam-main-shot-lifestyle-2-1

iBuyPower անձնական համակարգիչներ արտադրող ընկերությունը Valve-ի հետ համատեղ կթողարկի նոր Steam Machine խաղային կցորդը: 500 դոլար արժողությամբ սարքավորումը կթողարկվի գալիք տարվա ընթացքում:

Խաղային կցորդն աշխատում է SteamOS լինուքսային միջավայրում: Այն կարտադրվի երկու տարբերակով՝ Gordon և Freeman կոդային անվանումներով: Առաջինը կթողարկվի սպիտակ գույնով՝ մեջտեղում մեկ այլ գույնով լուսավորվող գծով, իսկ երկրորդը՝ դասական սև դիզայնով:

500 դոլարի շրջանակում արտադրողները կառաջարկեն անլար Valve Steam Contoller հավելյալ սարքավորումը, մի քանի միջուկանոց AMD պրոցեսոր, նոր վիդեո-արագացուցիչ AMD R9 270, 2 Գբ GDDR5 հիշողություն, 500 Գբ կոշտ սկավառակ, 8 Գբ օպերատիվ հիշողություն, Wi-Fi և Bluetooth ներդրված մոդուլներ: Նոր սերնդի խաղային սարքավորումը սկավառակի համար նախատեսված բնիկ չունի, քանի որ խաղերի աղբյուր է հանդիսանում Steam ինտերնետ ծառայությունը:

Steam Machine-ը հավակնում է զբաղեցնել 3-րդ տեղը խաղային սարքավորումների շուկայում: Valve-ն և iBuyPower-ը կներկայացնեն այն հունվարին Լաս Վեգասում, CES 2014 ցուցահանդեսի ժամանակ:

Աղբյուրը՝ extremetech.com