Ե՞րբ սպասել Galaxy S5-ի թողարկմանը

Samsung Galaxy S5 conceptԱյն բանից հետո, երբ Galaxy S4 սմարթֆոնի վաճառքներն այնքան էլ չարդարացրին Samsung-ի ակնկալիքները, սկսեցին լուրեր պտտվել, որ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy S5 սմարթֆոնը 2014-ի հունվարին: Իսկ նոր տեղեկությունների համաձայն, հունվարին կսկսվի միայն սմարթֆոնի արտադրությունը, իսկ վաճառքում այն կհայտնվի միայն մարտ-ապրիլ ամիսներին:

Սովորաբար Galaxy S մոդելների արտադրությունը սկսվում է վաղ գարնանը, այնպես որ, եթե շրջանառվող լուրերը ճիշտ են, ընկերությունը երեք ամսով կխախտի իր գրաֆիկը:

Նշենք, որ սպասվում է, որ S5-ը կունենա 64 բիտանոց Exynos կամ Snapdragon պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 16 Մպ տեսախցիկ, 4 000 մԱ/ժմարտկոց: Սմարթֆոնը կաշխատի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և նոր TouchWiz ինտերֆեյսով:

Հետաքրքիր է, որ սմարթֆոնի հետ միասին ընկերությունը ծրագրում է թողարկել վերջերս ներկայացված Galaxy Gear խելացի ժամացույցի երկրորդ տարբերակը, որը նախորդից 15-20%-ով ավելի բարակ կլինի:

Աղբյուրը՝ Sammobile.com