Արևի տակ չափազանց երկար գտնվելը վնասակար է ոչ միայն այն պատճառով, որ կարող ենք այրվածքներ ստանալ, այլև այն, որ այդ ճանապարհով դուք կարող եք «վաստակել» մաշկի քաղցկեղ: UVA+B Sunfriend-ը գաջեթ է, որն օգնում է օգտագործողին իմանալ՝ ժամանակը չէ՞ արդյոք քսել արևայրուքի նրբաքսուքը:
Սարքը, որը պետք է կրել դաստակին, հիմնված է ուլտրամանուշակագույն ճառագայթման որոշիչների (սենսոր) վրա, այնպիսիք, որ օգտագործվում են ՆԱՍԱ-ի լրամշակումներում: Լուսադիոդային թվացույցը ցույց է տալիս ճառագայթման ինտենսիվությունը. երբ ճառագայթման մակարդակն անցնում է թույլատրելի սահմանը, սարքը նախազգուշացնում է տիրոջը վտանգի մասին: Օգտագործողը պետք է սարքի մեջ ներմուծի իր մաշկի գույնը, զգայունությունը, որից հետո սարքն անընդհատ կչափի ընկնող և անդրադարձող ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ներկայումս Sunfriend–ի ստեղծողները միջոցների հավաքագրման եղանակով գումար են հայթայթում գաջեթի արտադրությունը սկսելու համար: «Զոհաբերված» 45 դոլարի փոխարեն յուրաքանչյուրը կարող է ստանալ սարքը: Միջոցների հավաքագրման գործընթացն սկսվել է հոկտեմբերի 3-ին, և հիմա հավաքագրված է 17000–ից մի քիչ ավել՝ պահանջվող 25000–ի փոխարեն:
Աղբյուրը՝ gizmag.com