AUUG ավստրալական ընկերությունը ներկայացրել է կոնցեպտ, որը թույլ կտա iPhone սմարթֆոնին երաժշտություն ստեղծել՝ վերլուծելով տարածության մեջ շարժման մասին տվյալները:
AUUG Motion Synth սարքն ունի ալյումինե պատյան և աշխատում է հատուկ հավելվածով: Ընդ որում՝ պատյանը ճկվող է: AUUG հավելվածը գեներացնում է երաժշտությունը, ինչպես նաև վերլուծում շարժման փոխանցիչից ստացված տվյալները և «ստեղծում» երաժշտություն:
Այդպիսով AUUG-ն դառնում է յուրօրինակ էլեկտրոնային երաժշտական գործիք, որը կարող է աշխատել ոչ միայն iPhone հավելվածների, այլև երաժշտական այլ ծրագրերի հետ:
Gizmag-ը գրում է, որ սարքի հեղինակ Ջոշուա Յունգը նախընտրել է նման սարք պատրաստել iOS-ի և ոչ թե Android-ի համար, քանի որ iOS-ի համար ստեղծված երաժշտական ծրագրերն անհամեմատ ավելի շատ են:
Աղբյուրը՝ gizmag.com