Ս.թ. հոկտեմբերի վերջին Motorola ընկերությունը հայտարարեց ARA open-source ծրագրի մասին, որի շրջանակներում կթողարկվեն մոդուլային հեռախոսներ, որոնց օգտագործողները կկարողանան փոխել տեսախցիկը, օպերատիվ հիշողությունը կամ ցանկացած այլ մաս:
Օրերս Motorola-ի գործադիր տնօրեն Դենիս Վուդսայդը հայտարարել է, որ ընկերությունը լուրջ է տրամադրված Ara ծրագրի հանդեպ, և շուտով մոդուլային հեռախոսները պատրաստ կլինեն թողարկման: Նրա խոսքով՝ Moto Maker կայքը, որտեղ հնարավոր է «հավաքել» սեփական Moto X սմարթֆոնը, երկար պատմության սկիզբն է: «Ara-ն այդ պատմության հաջորդ գլուխն է»,-ասել է Վուդսայդը:
Moto Maker-ում շուտով հասանելի կլինի ավելի լայն տեսականի՝ սկսած նյութերից մինչև սմարթֆոնի պատյանի գույներ: Վուդսայդը նշել է, որ Ara-ի և Maker-ի տարբերություններն աստիճանաբար կվերանան և դրանք կդառնան մեկ նախագիծ:
Աղբյուրը՝ theverge.com