Համացանցում տարածվել է Nokia-ի առաջին Android սմարթֆոնի լուսանկարը

Վերջերս մի շարք անանուն աղբյուրներ պնդում էին, որ Nokia ընկերությունը նախագծում է Android սմարթֆոն՝ չնայած այն փաստին, որ Microsoft-ը Nokia-ն գնելու գործարք է կնքել:

Normandy nokia

Normandy կոդային անվանումը կրող Nokia Android սմարթֆոնի լուսանկարը հրապարակվել է համացանցում ճանաչված Twitter օգտագործող evleaks-ի կողմից: Արտաքնապես սարքն ունի Lumia սմարթֆոններին բնորոշ դիզայն: Ամերիկյան The Verge տեխնոբլոգը գրում է, որ Normandy-ն պարունակում է մի շարք ճանաչված Android հավելվածներ, ինչպիսին օրինակ Skype-ն է: Մի շարք աղբյուրների խոսքով, այս սմարթֆոնը լինելու է Asha հեռախոսների շարքի պես բյուջետային մոդել:

Առայժմ անհայտ է, թե երբ է ֆիննական ընկերությունը թողարկելու Normandy-ն՝ մինչ Microsoft-ի հետ գործարքի ավարտը, թե գործարքի ավարտից հետո:

Աղբյուրը՝ theverge.com