Շուտով շուկայում կհայտնվեն Ubuntu Touch ՕՀ-ով աշխատող սմարթֆոններ

Ubuntu phoner

Canonical ընկերության ղեկավար Մարկ Շատլուորթը հայտնել է, որ շուկայում շուտով կհայտնվեն Ubuntu Touch օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ: Պարիզում կայացած LaWeb կոնֆերանսի ժամանակ նա նշել է, որ ընկերությունը գտել է գործընկերներ, որոնք համաձայնել են արտադրել Ubuntu Touch ՕՀ-ով աշխատող սմարթֆոն:

Նա հավելել է, որ Canonical-ը բանակցում է ևս չորս արտադրողների հետ՝ Ubuntu սմարթֆոններ թողարկելու համար: Շատլուորթը չի նշել, թե որ արդտադրողների մասին է խոսքը գնում:

Հիշենք, որ 2013-ին Canonical ընկերությունը փորձեց արտադրել սեփական բրենդային սմարթֆոնը՝ Ubuntu Edge անվանմամբ: Այն շուկա դուրս բելերու համար անցկացվել էր քրաուդֆանդինգ: Սակայն հնարավոր էր եղել հավաքել ընդամենը 12.8մլն. դոլար՝ պահանջվող 32մլն.-ից:

Ubuntu Touch բջջային ՕՀ-ն առաջին անգամ ներկայացվել է 2011-ին, իսկ 2013-ի հոկտեմբերին թողարկվել է առաջին աշխատանքային տարբերակը, որը հնարավոր էր տեղադրել Nexus սմարթֆոններում:

Աղբյուրը՝ cnet.com