Ապագայի կոշիկները կլինեն կենսաբանական

biokoshik

Լոնդոնում ապրող դիզայներ Շամիզ Ադենը ներկայացրել է ինքնավերականգնվող կոշիկների հետաքրքիր կոնցեպտ, որը, ըստ նրա, իրականություն կդառնա 2050թ.:

Ներկա պահին հաջողվել է եռաչափ տպիչով տպել տվյալ կոշիկը, որը պատրաստված է սինթետիկ կենսաբանական նյութից, որի մասնիկները դառնում են կենդանի օրգանիզմ: Արդյունքում կոշիկները դառնում են «երկրորդ կաշի»՝ ընդունելով մարմնի ջերմաստիճանը, շրջապատի լուսավորությունը, ճնշումը և այլն:

Պարզ է, որ նման կոշիկի խնամքը պետք է լինի համապատասխան: Կրելուց հետո դրանք պետք է տեղադրել հատուկ տուփի մեջ, որը լցված է վերականգնող գելով: Շամիզի խոսքով՝ հատուկ գելը և կոշիկները հնարավոր կլինի ներկել ցանկացած գույնով:

Աղբյուրը՝ Gizmodo.com