Ե՞րբ սպասել Apple-ի բրենդային խելացի ժամացույցի թողարկմանը

iwatch-03Apple ընկերությունը պատրաստվում է ցուցադրել իր բրենդային խելացի ժամացույցը 2014-ի աշնանը: Այս մասին գրում է MacRumors-ը՝ հղելով չինական C Technology ռեսուրսին:

Ըստ C Technology-ի տեղեկությունների, Apple-ն իր iWatch-ը կցուցադրի iPhone 6-ի շնորհանդեսի ժամանակ: Հայտնի է դարձել նաև, որ iWatch-ի փորձարկման օրինակներից մեկում տեղադրվել է 100 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, ինչը թույլ է ժամացույցի ամբողջական աշխատանքի համար: Համեմատության համար նշենք, որ Samsung-ի խելացի Galaxy Gear ժամացույցի մարտկոցն ունի 315մԱ/Ժ հզորություն, որը ծառայում է առանց լիցքավորման 4-5 ժամ: C Technology-ն հավելում է, որ հնարավոր է՝ Apple-ը նախագծում է անլար լիցքավորման սարք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածված լուրերն ասում էին, որ Apple-ը թողարկելու է iWatch-ի երկու տարբերակ՝ տղամարդկանց և կանանց համար՝ համապատասխանաբար 1.7 և 1.3 դյույմ անկյունագիծ էկրաններով:

Աղբյուրը` appleinsider.ru