Instagram ֆոտոծառայությունն արդեն վաղուց ճանաչված և սիրված է ողջ աշխարհում: Որքան էլ Instagram նախագծողների թիմն աշխատում է իր արտադրանքը բարելավելու շուրջ, այնուամենայնիվ, որոշ հնարավորությունների պակաս կա:
Դրանցից մեկը մեդիակոնտենտի՝ նկարների և վիդեոների փոխանակումն էր օգտագործողների միջև: Այս ֆունկցիան վերջապես հայտվեց Instagram-ում: Սակայն ֆոտոծառայությունում բացակայում է օրինակ՝ լուսանկարների վրա տեքստեր մուտքագրելու հնարավորությունը:
Այս հարցում ձեզ օգնության է գալիս Overgram անունով հավելվածը: Այն հասանելի է App Store-ում ամվճար: Այն հնարավորություն է տալիս լուսանկարի վրա մուտքագրել ցանկացած տեքստ և անմիջապես հավելվածից լուսանկարը տեղափոխել Instagram՝ խմբագրելու և հրապարակելու: Բոլոր նրանք, ովքեր սիրում են հավաքել իրենց լուսանկարների համար բազմաթիվ «Like»-եր, միանշանակ, կհավանեն այս հավելվածը:
Աղբյուրը՝ appleinsider.ru