Kickstarter-ում վերջին օրերին շատ ակտիվ միջոցներ են հավաքվում՝ SmartCharge «խելացի» լամպերը կյանքի կոչելու համար:
Նոր տեսակի լամպում օգտագործվում է Grid & Switch Sensor ֆիրմային տեխնոլոգիան, որի շնորհիվ լամպը կարողանում է «զգալ», թե որ պատճառով է անջատվել լույսը՝ էլեկտրացանցի վթարի, թե օգտագործողի՝ լամպն անջատելու հետևանքով: Առաջին դեպքում այն շարունակում է լուսավորել, իսկ երկրորդ դեպքում՝ անջատվում:
SmartCharge լեդ-լամպերի վաճառքը նախատեսվում է սկսել 2014-ի գարնանը: SmartCharge-ի գլխավոր խնդիրն է էլեկտրացանցի վթարի դեպքում ապահովել լույսը կենտրոնական ցանցերի շնորհիվ:
SmartCharge լամպերը կարողանում են աշխատել ավտոնոմ ռեժիմում: Սարքերը համալրված են կառավարման էլեկտրոնային սխեմայով և 200 մԱ/ժ մարտկոցով: Ավտոնոմ աշխատանքի ժամանակը մոտ 4 ժամ է:
Նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվում է հավաքել $50 հազար դոլար, որից հավաքվել է արդեն 38 հազարը: Դրամահավաքի ավարտին մնացել է 25 օր:
Աղբյուրը՝ Gizmag.com