Intel-ի ութմիջուկ պրոցեսորները կթողարկվեն 2014-ին

2014թ. երրորդ եռամսյակում Intel ընկերությունը մտադիր է թողարկել իր առաջին ութմիջուկ պրեցեսորները անհատական համակարգիչների համար: Դրանք կրում են կոդային Haswell-E անվանումը:

Ոչ պաշտոնական աղբյուրների խոսքով, նոր պրոցեսորներն արժենալու են 1000 դոլար: Բացի դրանից, ընկերությունը ներկայացնելու է X99 հաջորդ սերնդի չիպեր  Haswell-E պրոցեսորների համար: Նոր սարքը թիրախավորված է լինելու նեղ շուկայի համար:

Ըստ փորձագետների, 2014-ի վերջում Ivy Bridge-E և Haswell-E պրոցեսորների ընդհանուր մատակարարման քանակը չի գերազանցի անգամ 5%-ը:

Աղբյուրը՝ digitimes.com