2014-ին կիրացվի 1 միլիարդ Android-սմարթֆոն

Gartner Research ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ 2014 թվականին Android-հեռախոսների վաճառքը կհատի մեկ միլիարդի սահմանը, որի շնորհիվ Google-ը կստանա բջջային օպերացիոն համակարգերի շուկայի 45%-ը:

Ըստ կանխատեսումների՝ 2017-ին Android-ի մասնաբաժինը կհասնի 75%-ի: Ինչ վերաբերում է պլանշետներին, ապա սպասվում է, որ 2015-ին դրանց վաճառքի ծավալները կգերազանցեն սեղանի համակարգիչների ծավալին:

Չնայած 2013-ին Android-ը մեծ թափ հավաքեց` Apple-ը շարունակում է ամուր դիրքերում մնալ և մեծ գումարներ աշխատել iOS-սարքերի վաճառքից: Նշենք, որ Google-ի եկամտի մեծ մասը, ի տարբերություն Apple-ի, ստացվում է գովազդներից, որոնք տեղադրվում են ընկերության տարբեր ծառայություններում: Բավական է նշել, որ 2012-ին գովազդների միջոցով Google-ն աշխատել է $4.6 միլիարդ եկամուտ:

Աղբյուրը՝ Mashable.com