Xperia Z1 compact՝ Sony-ի դրոշակակրի մինի տարբերակը (CES 2014)

Sony Mobile ընկերությունը CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրեց նոր սմարթֆոն՝ Xperia Z1 compact-ը: Այն ընկերության դրոշակակիր Xperia Z1-ի մինի տարբերակն է:

Xperia Z1 compact

Ի տարբերություն այլ ընկերությունների մինի-ֆլագմանների՝ Samsung Galaxy S4 mini-ի և HTC One mini-ի, Sony Xperia Z1 compact-ը միայն չափսերով է փոքր, իսկ պարամետրերով շարունակում է մնալ հզոր:

Սմարթֆոնի էկրանի թույլատրությունը 5 դյույմ Full HD-ի փոխարեն՝ 4.3 դյույմ HD է: Xperia Z1 compact-ն աշխատում է նույն հզոր 2.2ԳՀց Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով և 2Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչ Xperia Z1-ը: Անգամ սմարթֆոնի ֆոտոխցիկն է մնացել անփոփոխ՝ 20Մպ, ինչպես նաև ջրակայունությունը:

Xperia Z1 compact-ը պատրաստված է բրենդային դիզայներական կոնցեպտի՝ OmniBalance-ի հիման վրա: Այն աշխատում է Android 4.3 Jelly Bean ՕՀ-ով: Պաշտպանված է ջրից և փոշուց: Բացի դրանից, սմարթֆոնը կարելի է օգտագործել անգամ ձեռնոց կրելիս՝ ակտիվացնելով Glove mode ռեժիմը:

Սմարթֆնի չափսերն են՝ 127 x 64,9 x 9,5 մմ, քաշը՝ 137գր: Միանգամյա լիցքավորմամբ մինի-ֆլագմանն աշխատում է մինչև 18 ժամ:

Xperia Z1 compact-ի համաշխարահյին վաճառքը կմեկնարկի 2014թ. փետրվարին: