Samsung-ը ներկայացրել է միանգամից 4 պլանշետ (CES 2014)

Samsung Electronics ընկերությունը Լաս Վեգասում (ԱՄՆ) ընթացող CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին պաշտոնապես ներկայացրել է 4 նոր պլանշետ՝ Galaxy Note Pro 12.2, Galaxy Tab Pro 12.2, Galaxy Tab Pro 10.1 և Galaxy Tab Pro 8.4 մոդելները:

Samsung Galaxy Note Pro

Samsung Galaxy Note Pro-ն հագեցած է 12.2 դյույմ էկրանով՝ 2560 x 1600 պիքսել թույլատրությամբ, ութմիջուկ Exynos 5 Octa պրոցեսորով՝ 1.9ԳՀց հաճախականությամբ, Wi-Fi և 3G ցանցերի հետ համատեղելիությամբ: Իսկ 4G LTE մոդելներն աշխատում են քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 2.3ԳՀց պրոցեսորով: Պլանշետը հագեցած է նաև երկու՝ 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներով, S Pen սթիլուսով, 9500մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով և աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով: Սարքի մոտավոր արժեքն է 389 եվրո Wi-Fi տարբերակի և 849 եվրո LTE տարբերակի համար:

Samsung Galaxy Tab Pro 12.2

Samsung Galaxy Tab Pro-ն ունի Super Clear LCD էկրան՝ 12.2, 10.1 և 8.4 դյույմ անկյունագիծ տարբերակներով՝ 2560 х 1600 պիքսել թույլատրությամբ:

12.2 և 10.1 դյույմանոց մոդելները հասանելի են երկու տարբերակով՝ Wi-Fi+3G (HSPA) և LTE: Wi-Fi + 3G տարբերակներն աշխատում են ութմիջուկ Exynos 5 Octa պրոցեսորով, իսկ LTE մոդելները՝ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800-ով: Galaxy Tab Pro 8.4 մոդելը հասանելի է միայն մեկ տարբերակով՝ Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով:

Samsung Galaxy Tab Pro 10.1

Galaxy Tab Pro 12.2-ը հագեցած է 3Գբ օպերատիվ հիշողությամբ և 32/64 Գբ ներկառուցված հիշողությամբ: Պլանշետի մյուս մոդելներն ունեն 2Գբ օպերատիվ հիշողություն և 16/32Գբ ներկառուցված հիշողություն: Բացի այս ամենից, պլանշետները հագեցած են 8Մպ հիմնական և 2Մպ դիմային խցիկներով, ինչպես նաև ունեն microSD քարտի բնիկ:

Samsung Galaxy Tab Pro 8.4

Բոլոր երեք  մոդելներն աշխատում են Android 4.4 KitKat ՕՀ-ով: Samsung-ի բոլոր 4 նոր պլանշետները վաճառքի դուրս կգան 2014թ. առաջին եռամսյակում:

Աղբյուրը՝ samsungmobilepress.com