Ցանցում հայտնվել են Nokia-ի Android-սմարթֆոնի նկարները

Nokia ընկերությունը մշակում է իր սեփական Android-հեռախոսը, որը կոչվում է Normandy, և այժմ ցանցում սկսել են տարածվել մոդելի առաջին ոչ պաշտոնական նկարները: Evleaks կայքը հրապարակել է սմարթֆոնի ինտերֆեյսի մի քանի լուսանկարներ, հաղորդում է TheVerge տեխնոբլոգը:

Նկարներից պարզ է դառնում, որ սմարթֆոնում օգտագործվում է Viber ծրագիրը՝ որպես զանգելու գործիք, ինչպես նաև կա ծանուցումների կենտրոն՝ lock screen-ի դեպքում:

normandy

Ինտերֆեյսը, կարծես թե, Asha-ի և Windows Phone օպերացիոն համակարգի խառնուրդն է: Նշենք, որ սմարթֆոնը ունենալու է երկրորդ Sim քարտի հնարավորություն: Դեռևս անհայտ է՝ կթողարկվի արդյոք այս սմարթֆոնը, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Nokia Normandy սմարթֆոնում օգտագործվում է Android-ի հատուկ տարբերակ: Սպասվում է, որ Microsoft-ը շուտով կդադարեցնի համագործակցությունը Nokia-ի հետ. հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա Normandy-ի ճակատագիրը:

Աղբյուրը՝ theverge.com