Oculus Rift` վիրտուալ իրականության ակնոց (CES 2014)

Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը թույլ է տալիս ոչ միայն դիտել բարձրորակ ստերեոնկարներ, այլև շրջել տվյալ վիրտուալ տարածքում ու զննել այն՝ թեքելով գլուխը: Ակնոցը ներկայացվել է CES 2014 ցուցահանդեսին:

oculus

Rift-ը հետևում է օգտագործողի գլխի դիրքին ներդրված տեսախցիկի միջոցով: Ակնոցն ունի նաև բարձր թույլատրության էկրան: Հայտնի է դարձել նաև, որ ընկերության տեխնիկական տնօրեն Ջեք Կարմիկը զբաղվում է ոչ միայն ակնոցի, այլև ակնոցի համար նախատեսված խաղերի մշակմամբ:

Oculus ընկերությունում բացվել է հատուկ բաժին, որը զբաղվում է սեփական ծրագրային ապահովումների մշակմամբ:

Աղբյուրը՝ rockpapershotgun.com