Apple-ն արտոնագրել է նոր տեսակի սմարթֆոն

Apple ընկերությունը Հարավային Կորեայում արտանագրային հայտ է ներկայացրել, որում նկարագրվում է ծալվող և ճկվող էկրանի կառուցվածքն ու աշխատանքը: Այս մասին հաղորդում է Patently Apple պարբերականը:

Հետաքրքիր է այն, որ արտոնագրային հայտի հեղինակը հենց Apple-ը չէ, այլ ընկերության գործընկերները: Սա արվում է նրա համար, որպեսզի մինչև պաշտոնական հաստատումը պարզ չլինի՝ որ ընկերությունն է իրականում ներկայացրել հայտը:

apple1

№ 20120242588 արտոնագրի նկարագրությունից պարզ է դառնում, որ նկարագրված սարքը կարող է բաղկացած լինել մի քանի մասից, որոնք ամրացվում են իրար մագնիսներով և այլ էլեմենտներով: Ճկվող էկրանը ամրացվում է տվյալ մասերի վրա:

Նշենք, որ տվյալ տեխնոլոգիան չի վերաբերում բացառապես սմարթֆոններին և կարող է օգտագործվել նաև նոութբուքներում, պլանշետներում, նվագարկիչներում, նույնիսկ ականջակալներում:

apple2

Աղբյուրը՝ PatentlyApple.com