meMINI տեսախցիկը թույլ չի տա բաց թողնել հետաքրքիր պահը (վիդեո)

me MINI kickstarter

Հաճախ մենք չենք հասցնում հանել սմարթֆոնն ու նկարել հետաքրքիր պահը: meMINI գաջեթը ստեղծված է հենց այս բացը լրացնելու համար:

Այս տեսախցիկն անընդհատ ձայնագրում է՝ փոխարինելով հին ձայնագրությունները նորով: Այդպիսով օգտագործողին միշտ հասանելի են մի քանի րոպե առաջ տեղի ունեցածի ձայնագրությունները, որոնք նա կարող է պահպանել՝ սեղմելով սարքի հատուկ կոճակը:

Ձայնագրության երկարությունը (5 վայրկյանից մինչև 5 րոպե) հնարավոր է կարգավորել հատուկ հավելվածի միջոցով, որը միանում է սարքին Bluetooth-ի միջոցով:

Տեսախցիկը կարողանում է նկարել 1080p թույլատրությամբ և 30 կ/վ արագությամբ, ինչպես նաև այն ունի ներդրված միկրոֆոն, պատկերի հստակեցման համակարգ և 140-աստիճան օբյեկտիվ: Մարտկոցը 1 800 մԱ/ժ է: Սարքը կարելի է ձեռք բերել Kickstarter կայքի միջոցով՝ վճարելով $169:

Աղբյուրը՝ Kickstarter.com