AMD ընկերությունը ներկայացրել է նոր Opteron 6300 12 և 16 միջուկային պրոցեսորներ` «Վարշավա» կոդային անունով: Այս պրոցեսորները նախատեսված են առաջին հերթին սերվերների համար, սակայն կարելի է օգտագործել նաև սովորական համակարգիչներում:
Նշենք, որ այս մոդելներն իրենց հզորությամբ և գնի հարաբերակցությամբ զգալիորեն գերազանցում են Intel ընկերության մոդելներին:
Opteron 6300 սերիայի առաջին պրոցեսորը՝ Opteron 6338P (12 միջուկ), ունի 2,3 ԳՀց հաճախություն և զարգացնում է մինչև 2.8 ԳՀց հզորություն: Իսկ երկրորդ մոդելը՝ 6370P (16 միջուկ), ունի 2 ԳՀց հաճախություն՝ զարգացնելով մինչև 2,5 ԳՀց:
Պրոցեսորները վաճառվում են համապատասխանաբար $377 և $598 դոլարով:
Աղբյուրը՝ amd.com