All-Dock՝ միաժամանակ 6 գաջեթ լիցքավորող սարք

Սթարտափների Kickstarter կայքում առաջ է գնում մի շատ յուրօրինակ նախագիծ՝ ունիվերսալ դոկ-կայան, որը կարող է միաժամանակ լիցքավորել մի քանի սարք:

alldock-white-590x425

Նախագծողների խոսքով, All-Dock անվանմամբ այս աքսեսուարը համատեղելի է iPhone, iPad, Kindle սարքերի հետ: Բացի դրանցից այն լիցքավորում է Nokia, Huawei ընկերությունների և Samsung, Sony, HTC ընկերությունների Android սարքերը:

All-Dock-ի հեղինակները նշում են, որ սարքը ոչ միայն միաժամանակ լիցքավորում է 4-6 գաջեթ, այլև բոլոր նման սարքերի շուկայում ամենաարագագործն է:

alldock-590x425

Այս կերպ՝ հայտնվելով շուկայում, All-Dock-ը հեշտությամբ կլռեցնի բոլոր մրցակիցներին: Դոկ-կայանը կարող է ծառայել նաև որպես հենարան՝ ֆիլմեր, վիդեոներ կամ այլ բաներ դիտելիս: Ներկա պահին Kickstarter-ում կատարվում է միջոցների հավաքագրում՝ նորույթի մասայական արտադրության համար: Նախագիծը հավաքել է ավելի քան 64 հազ. դոլար՝ պլանավորված 40 հազ.-ի դիմաց:

alldock2-590x393

Նախագծողները նպատակ ունեն շուկա բերել միանգամից սարքի մի քանի մոդել՝ տարբերվող գույներով և չափսերով՝ փոքր (220 x 113 x 61մմ), միջին ( 220 x 142 x 61մմ) և մեծ (315 x 172 x 63) : Նախատեսվում է սարքի վաճառքը մեկնարկել 2014թ. մայիսին:

alldock3-590x393