Samsung-ը կթողարկի Galaxy Note 3 Neo նոր սարքը

Համացանցում շշուկներով հայտնի Samsung Galaxy Note 3 Neo սմարթֆոնը շատ շուտով պաշտոնապես ներկայացվի, եթե հավատանք ինֆորմացիային վերջին արտահոսքին:

galaxy-note-neo-image

Sammobile կայքը գրում է, որ հարավկորեական ընկերությունը արդեն պատրաստել է նոր սարքի նախնական պատվերի ընդունման էջը և շուտով բելգիական վերավաճառող կայքում կհայտնվի Galaxy Note 3 Neo-ն: Սարքի նախնական պատվերը կարժենան 599 եվրո (818 դոլար):

Սպասվում է, որ նոր Galaxy Note 3 Neo-ն հագեցած է լինելու 5.5 դյույմ էկրանով և 8Մպ ֆոտոխցիկով: Եթե հավատանք լուրերին, ապա այն կարող է վաճառքում հայտնվել 2014թ. մարտ ամսին, սակայն պաշտոնապես կներկայացվի փետրվարին կայանալիք Mobile World Congress միջազգային տեխնոլոգիական համաժողովի ժամանակ:

Հիշենք, որ ավելի վաղ, նույն ռեսուրսը՝ Sammobile հրապարակել էր լուսանկար, որում պատկերված է Galaxy Note 3 Neo-ն: Սպասվում է, որ սմարթֆոնն իր չափսերով զիջելու է Galaxy Note 3-ին:

Աղբյուրը՝ cnet.com