Թողարկվել է մանկական սմարթֆոն Kurio 4S-ը

KD Interactive ընկերությունը նախագծել է Kurio 4S սմարթֆոնը՝ նախատեսված երեխաների համար:

kurio4stouch1

Kurio 4S-ի հիմնական առանձնահատկությունը ծնողական հսկումն է: Ծնողները սեփական գաղտաբառի միջոցով կարող են կարգավորել սմարթֆոնը՝ ընտրելով ժամանակահատվածներ, որոնց ընթացքում երեխան կարող է օգտվել սարքից, անվտանգ հավելվածների ցուցակ, կոնկրետ հեռախոսահամարներից զանգեր կամ ՍՄՍ հաղորդագրություններ ստանալու իրավունք:

Kurio 4S-ն աշխատում է Android 4.2 ՕՀ-ով՝ ադապտացված փոքր տարիքի օգտագործողների համար: Սմարթֆոնում աշխատում է Kurio Genius համակարգը, որն պաշտպանում է երեխաների անվտանգությունը ինտերնետ մուտք գործելիս՝ ավտոմատ կերպով արգելափակելով որոշ ռեսուրսներ:

Սարքը հնարավորություն է տալիս ծնողներին ժամանակ առ ժամանակ դիտել երեխաների զրույցները և ՍՄՍ հաղորդագրությունները: Շնորհիվ ներկառուցված GPS-ի,  կարելի է իմանալ՝ որտեղ է գտնվում Ձեր երեխան և ավտոմատ կերպով ծանուցումներ ստանալ այդ մասին:

kurio4stouch3

Դե իսկ արտակարգ դրություններում, սմարթֆոնն ինքնուրույն կարող է զանգել առաջին օգնության ծառայություններ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես մի քանի անգամ սեղմել հեռախոսի անջատման կոճակին և սմարթֆոնը կստանա SOS հրաման:

Սմարթֆոնի տեխնիկական պարամետրերն են՝ երկմիջուկ պրոցեսոր, 3,97 դյույմ սենսորային էկրան՝ 480х800 պիքսել թույլատրությամբ, 1Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություն, երկու խցիկ՝ 0,3Մպ և 2,1Մպ, Wi-Fi, microSD քարտի բնիկ, 2000մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2014թ. ամռանը: