Հայտնի է Nokia-ի Android սմարթֆոնի անվանումը

Վերջին շրջանում ֆիննական Nokia ընկերության դեռևս գոյություն չունեցող Android սմարթֆոնի մասին լուրերը գնալով ավելանում են, ինչը առիթ է տալիս ենթադրելու, որ իսկապես այն կթողարկվի՝ անկախ Microsoft-ի՝ Nokia-ն գնելու փաստից:


Nokia-Normandy-X-Android-1

Հայտնի է, որ սմարթֆոնը լինելու է բարձրորակ բյուջետային մոդել՝ հագեցած 854х480 պիքսել թույլատրությամբ էկրանով, երկու SIM քարտով աշխատելու հնարավորությամբ: Համացանցում վաղուց արդեն կան ապագա սմարթֆոնի լրտեսական լուսանկարները: Ընդհանուր իր դիզայնով սմարթֆոնը քիչ է տարբերվում Lumia շարքից: Թե Android-ի որ տարբերակով է աշխատելու սմարթֆոնն, առայժմ հայտնի չէ:

Nokia-Normandy-X-Android

Ըստ համացանցում ճանաչված աղբյուր evleak-ի հրապարակած նոր տեղեկության, ֆիննական ընկերության Android սմարթֆոնը վաճառքի դուրս կգա ոչ թե Normandy անվանումով, այլ կկոչվի Nokia X: Այս կերպ Nokia-ն չի ցանկանում սմարթֆոնը դասել իր Asha կամ Lumia սմարթֆոնների շարքին: